«ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև անտառապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գոր­ծարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում շրջանառվում է Հարությունյանի անունը՝ որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվե­լու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: 

Եվ ահա «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր: Նոյեմբերի 21-ին էլ ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի և Հա­րությունյանի միջև, և գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները: 

Չի բացառվում Հարությունյանը ձերբակալ­վի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, և Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել