«Երևանցիների համար հավերժական խնդիր է դարձել բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը, որ հաճախ հետևանք է այդ շենքերում աղբատար խողովակների անմխիթար վիճակի: Պարզվում է՝ կա «Դա­վարս» ՍՊԸ, որը պարբերաբար իրականացնում է աղբամուղների բացման, նաև ախտահանման աշխատանք­ներ: 

Նրանք Երևանի քաղաքապետարանի հետ ժամանակին պայմանագիր են կնքել: «Ժողովուրդ» օրաթերթին այս ՍՊԸ պատասխանատուները փոխանցել են՝ քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում են յու­րաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղ­ները, դրանց դռնակները: 

Սակայն բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում է՝ երբևէ չեն տեսել ախտահանման աշխատանքները, աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում ևս պարապուրդի է մատնված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել