«Առաջիկա ընտրություններում կարևոր դերակատարներ են լինելու գյուղապետերը: Մեր տե­ղեկություններով՝ բոլոր փողատե­րերը, որոնք անցած ընտրություն­ներում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավի­նելու են իրենց ընտրատարածքների գյուղապետե­րին: 

Օրինակ՝ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, որի որդին Արմավիրում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջա­դրվել, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի վրա, որոնք տարիներ շարունակ իր ազդեցության տակ են եղել, իսկ որոշներն էլ բառի բուն իմաստով իր կամակատարներն են եղել: Նա հրահանգել է ոչ բացահայտ, բայց քարոզչություն անել իր որդու օգտին, իսկ գյուղապետերն իրենց գյուղերում, գաղտնիք չէ, որոշակի ազդեցություն ունեն, հեչ որ չէ՝ ազգուտակ, համակիրներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել