«Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։

Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։

Հիշեցնենք, «Մենքը» Արամ Սարգսյանի «Հանրապետության» և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» դաշինքն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել