Մի քանի օր մնաց նախընտրական տուր ու դմփոցին։
Քաղաքական ուժերը արդեն իսկ սկսում են իրար թեթև կծոտել և ակնհայտ նախապատրաստվում են լուրջ տեղեկատվական առճակատումների։
Եվ այս առիթով կոչ եմ անում անխտիր բոլոր ուժերի ներկայացուցիչներին։

Հարգելի գործընկերներ ջան, գիտեմ որ շատ գայթակղիչ է "դիշովի" փիառի և կեղտ նետելով, հավաքել չարաբաստիկ ռեյտինգ, սակայն ասեմ մի քանի կարևոր բան։

1. Չհամարձակվե՛ք Ձեր նեղ կուսակցական շահերից դուրս գալով, կպնել ձեր հակառակորդների մարդկային արժանապատվությանը։
2. Չհամարձակվե՛ք, Ձեր կուսակցական շահերից դուրս գալով, վիրավորել այն մարդկանց, ովքեր Ձեզ չեն հավատում։
3. Չհամարձակվե՛ք, կիսել ժողովրդին տարատեսակ ձևակերպումներով և "գունային երանգներով"։
4. Հիշեք մի բան, իրականում ներքաղաքական իրավիճակը գերլարված է և Ձեր ամեն չմտածված խոսքը, հայացքը, քայլը կարող է պայթեցնել իրավիճակը և սա բնավ չափազանցություն չէ։
5. Եվ ի վերջո, հիշե՛ք եթե նույնիսկ Դուք դիամետրալ տարբեր հայացքներ ունեք, միևնույնն է Դուք բոլորդ գտնվում եք մի "նավակում" և եթե հանկարծ, ինչ որ մի բան իր ճիշտ հունով չգնաց ապա բոլորս անխտիր տուժելու ենք։

Մի խոսքով եկեք այնպես անենք, որ իրարից չամաչենք դեկտեմբերի 9-ից հետո։

Image may contain: one or more people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել