Տղամարդկանց և կանանց մոտ ընկերության մասին պատկերացումները գրեթե նույնն են, սակայն չգիտես ինչու տղամարդկանց ընկերությունը կարող է տարիներ տևել, իսկ կանացը` ավարտվել շատ շուտ։ ԻՆչու՞ համար է կնոջը ընկերուհի հարկավոր։ Ի՞նչ են սպասում կանայք իրենց ընկերուհիներից։

Ամենից առաջ ընկերությունը հիմնվում է վստահության, լսելու կարողության և աջակցելու, դժվար պահին օգնելու և համատեղ հաջողություններից ուրախանալու վրա։ Շատ հաճախ ընկերական հարաբերությունները են ստեղծվում այն մարդկանց մոտ, ովքեր ունեն մի շարք ընդհանրություններ։

Պատմությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ դեռևս մանկապարտեզից սկսված ընկերությունն ավարտվում է երրորդ անձի հայտնվելուց հետու։ Բնականաբար այդ երրորդը տղամարդ է` ում ընկերուհիները չեն կարողանում կիսել։

Հաճախ կանացի ընկերությանը խանգարում է նաև տարական նախանձը։ Քանի դեռ ընկերուհիները գտնվում են միևնույն սոցիալական հարթության վրա՝ նրանց ընկերությանը ոչինչ չի սպառնում, բայց լավ աշխատանքի կամ նոր գեղեցիկ հագուստներ գնելուց հետո ամեն ինչ փոխվում է։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ կանանց մոտ դեռ մանկուց զարգացած է մրցակցության ոգին։ Նրանք միշտ իերնց ամենալավն են համարում և ոչ ոքի թույլ չեն տա, որպեսզի նա ցրի այդ միֆը։ Նրանք միշտ ցանկանում են ամենա-ամենան լինել կյանքի ցանկացած ոլորտում։

Եթե կինը կարողանում է ուրախանալ իր ընկերուհու հաջողություններով և անգամ oգնում է նրան, ապա սրանից ընկերությունը միայն ամրանում է։ Բայց կարևոր է, որ այդ ամենը փոխադարձ լինի՝ հակառակ պարագայում դա ընկերության չի նմանվում։

Ամեն դեպքում, շատ կանայք կարողանում են ընկերություն անել և այդ ընկերությունը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի լավ ընկրուհուց, ուրիշ ոչ ոք չի կարող անընդհատ լսել ձեր բողոքները աշխատանքի և այլ խնդիրների մասին։ Կանացի ընկերությունը բավականին ամուր է և վստահելի։ Իսկական ընկերութհին միշտ կպաշտպանի ձեզ անգամ, եթե դուք սխալ եք կամ էլ քաղաքի մյուս ծայրը կհասնի՝ ձեզ օգնելու համար։

Սակայն եթե դու փորձես սպառնալ քո ընկերուհու անձնական երջանկությանը կամ փորձես աշխատավայրում զբաղեցնել նրա տեղը, ապա ձեր ընկերությունը կվերջանա։ Այս պատճառով էլ հարկավոր է ըներություն անել խելքով։ Վստահությունը և անկեղծությունը գիտակից սահմանում է պետք պահել։ Մի պատմեք ընկերուհուն այն, ինչը ցանկանում եք գաղտնի պահել։

Կանայք զգացմունքային արարածներ են և հարաբերությունները խզելուց հետոնրանք պատրստ են շատ դաժան վրեժխնդրության և ձեր բոլոր գաղտնիքները կարող են բոլորին հայտնի դառնալ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել