Արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը նոր կացարան են փնտրում: Սասեքսի դուքսն ու դքսուհին մոտ ապագայում պատրաստվում են լքել Քենսինգթոնյան պալատը, քանի որ 2019թ. գարնանը նրանց ընտանիքում համալրում է սպասվում, հաղորդում է The Daily Mail-ը:

Բրիտանացիները ենթադրում էին, որ Գլոստերի դուքսն ու դքսուհին՝ Ելիզավետա II-ի զարմիկն ու կինը, Հարիի ու Մեգանի համար կազատեն ընդարձակ 21 սենյականոց պալատը: Սակայն, նրանք դեռ այդպիսի ցանկություն չունեն և շարունակում են ապրել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարևանությամբ:

«Հարին ու Մեգանը ուզում են տեղափոխվել, նրանց ավելի ընդարձակ տարածք է անհրաժեշտ, բայց նրանք չեն ուզում ապրել Ուիլյամի և Քեյթի հարևանությամբ: Քեյթն ու Մեգանը տարբեր ապրելակերպ ունեն և դա ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ կդառնա, – փոխանցել է նրանց մոտ կանգնած աղբյուրը:

Հնարավոր տարբերակ է համարվում, որ Հարին ու Մեգանը ինքնուրույն կլուծեն իրենց նոր բնակարանի հարցը՝ առանց Ելիզավետա II-ի միջամտության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել