Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը կիսամերկ, իսկ երբեմն էլ ամբողջովին մերկ սելֆիների սիրահար է, խոստովանել է, որ նման լուսանկարների հրապարակումից հետո խնդիրներ է ունենում ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Էլեն ԴեՋեներեսին տված հարցազրույցում Քարդաշյանը մանրամասնել է, որ համարձակ լուսանկարները տխրեցնում են ամուսնուն:

«Իրականում դա շատ է անհանգստացնում նրան: Իհարկե, նա միշտ էլ ցանկանում է ինձ տեսնել ինքնավստահ և ուրախ, բայց միևնույն ժամանակ դա նրան տխրեցնում է»,-պատմել է աստղային հայուհին:

Քարդաշյանը մանրամասնել է, որ այժմ նա ընդհանուր հայտարարի է եկել ամուսնու հետ՝ համաձայնելով սոցմեդիայի հրապարակումներում ավելի «պահպանողական» լինել:

«Ամուսնությունից հետո ինչ-որ չափով կորցրել եմ անկախությունս: Քանյեի պես տղամարդու հետ ամուսնացած լինելը ստիպում է սովորել լիարժեք անկախ չլինել»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել