Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Տես կից հղումը՝ https://www.osce.org/odihr/elections/227506?download=true։

Ժամանակն է դուրս գալու հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվելու այն սահմանափակումներին, որոնք առկա են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար: 

Ով ինչ կարող է անել կամ չանել՝ յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն, ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել