168.am-ը գրում է.

Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար: Այդ մասին կազմակերպությունը նոյեմբերի 23-ին հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Կիմ Չոն Յանը՝ Կորեայի Հանրապետությունից, Ինտերպոլի նախագահ է ընտրվել երկամյա ժամկետով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրությունները կայացել են Դուբայում Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայում: Հոկտեմբերից Կիմ Չոն Յանը կատարում էր Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները՝ կապված նրա նախկին նախագահ Մեն Հունվեյի պաշտոնաթողության հետ: Սեպտեմբերի 25-ին նա մեկնել էր Չինաստան, որտեղ ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել