Panorama.am-ը գրում է.

Մոսկվայի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայային, դատապարտել է 200 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, դատարանի որոշմամբ, բացի այդ, նա Արմեն Ջիգարխանյանին պետք է 200 հազար ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։

Դատավարությունն անցկացվել է դռնփակ։ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան իրեն մեղավոր չի համարում։

«Մենք, իհարկե, կբողոքարկենք վճիռը։ Հույս ունենք՝ արդարությունը կհաղթի»,- ասել է նրա փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել