2018թ. հոկտեմբերի 29-ին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում էր, ինձ զանգեց բելառուսական կենտրոնական հեռուստատեսության փոխտնօրեններից մեկն ու խնդրեց, որ Բելառուս պետության ու նախագահ Լուկաշենկոյի մասին Հայաստանի հանրության տրամադրությունների մասին պատմեմ: Ասացի, որ պետության ու ժողովրդի նկատմամբ հայերը հարգանք ունեն, ինչը չի կարելի ասել Լուկաշենկոյի առումով:

Նեղվեց, բայց խոստովանեց, որ հայերը Լուկաշենկոյին չսիրելու իրավունքը ունեն՝ նշելով, որ անգամ Բելառուսում նրա նկատմամբ իրական վերաբերմունքը միանշանակ չէ:

Այս օրերին, երբ քաղաքական խնդիրներ կան Հայաստանի և Բելառուսի միջև, գործընկերս Մինսկից զանգեց, ասում է՝ մի նեղացեք մեր երկրի գործողություններից, այստեղ հայերի նկատմամբ վերաբերմունքը միշտ բարեկամական է եղել, այսօր էլ է այդպիսին, իսկ այն, ինչ տեսնում եք պետական մակարդակում, ընդամենը Լուկաշենկոյի ուղին է, որը ժամանակավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել