Նիկոլ Փաշինյանն, ասուլիսի ժամանակ խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է. «… Չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որևէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անենք իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն»:

Հարցն, իհարկե, սպանելը կամ քառատելը չէ, հարցն ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ-ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին` վարչապետի պաշտոնակատարն ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվար թե լուծումներ գտնվեն, հետևաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու մարդամեջ բերել այդ երևույթը: 

Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ: Հարգելի՛ Նիկոլ, ասեմ` ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրանց: Ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետևաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն, այնպես էլ արեք․ հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է: 

ՀԳ․ Եթե ասեք՝ այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով և հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում), իսկ այդ պարզ հարցը չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել