Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քթի ջերմաստիճանը մատնում է սուտ խոսող մարդուն: Գիտափորձի ընթացքում դրա մի խումբ մասնակիցների առաջարկել են հեռախոսով խաբել իրենց մերձավորներին:

Կամավորներին հետեւել են ջերմացույցների օգնությամբ, սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել ջերմաստիճանի բաշխումը հետազոտության ենթարկվող մակերեւույթին: Ինֆրակարմիր պատկերների վրա նկատելի է դարձել, որ երբ մարդը փորձել է ստել, նրա քթի ջերմաստիճանը նվազել է 1,2 աստիճանով, իսկ ճակատը տաքացել է մոտավորապես մեկուկես աստիճանով: Գիտնական Էմիլիո Գոմեզ Միլանոյի խոսքով՝ ջերմաստիճանի անկման պատճառն այն անհանգստությունն է, որն զգում է այն մարդը, որը հարկադրված է սուտ խոսել:

Բացի այդ՝ խաբելիս ուժեղանում է մտավոր աշխատանքը, ինչը հանգեցնում է ճակատի ջերմաստիճանի բարձրացման: Միլանոն նշել է, որ արդյունքները հաստատվել են գիտափորձերի 80 տոկոսի դեպքում, ինչն այդ մեթոդը տասը տոկոսով ավելի ստույգ է դարձնում ստի դետեկտորից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել