Operativ.am-ը գրում է

Թուրքիայի արդարադատություն նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտարարել է, որ երկրում 260.144 մարդ գտնվում է անազատության մեջ: Նրանցից 202.434-ի վերաբերյալ կայացվել է դատավաճիռ, ևս 57.710-ի դեռևս գտնվում է կալանքի տակ:

Գյուլը խոսել է նաև 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ գործով բացված դատավարությունների մասին:

Վերջինիսի խոսքով հեղաշրջման փորձի գործով բացվել է 289 առանձին դատավարություն, որոնցից 220-ի դեպքում արդեն վճիռը կայացված է, ևս 69-ը շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսից հետո հեղաշրջման փորձի նախաձեռնելու մեջ մեղադրվող ամերիակաբնակ միլիոնատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Թուրքիայում հիմնած համայնքի (գյուլենական շարժում) հետ կապ ունեցող հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը պետական ծառայողներ էին, նշյալ դատավարությունների շրջանակներում դատապարտվել են տարբեր պատժաչափերի: Նրանց մի մասն էլ արդարացվել է կամ պայմանականորեն բաց թողնվել:

Թուրքիայում ընդհանուր առմամբ կա 291 փակ ռեժիմի, 70 բաց ռեժիմի բանտ, 7 մանկական (փակ ռեժիմի) քրեակատարողական հիմնարկ, 3 մանկական ուղղիչ աշխատանքային տուն, բաց և փակ ռեժիմի 13 կանանց քրեակատարողական հիմնարկ:

Թուրքական բանտերում բանտարկյալների թվի աճը ՝ ըստ տարիների.
2012թ: 136.020

2013թ: 145.478

2014թ: 158.837

2015թ: 178.089

2016թ: 199.328

2017թ: 229.7990

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել