Ճապոնիայում 11 տարեկան դպրոցականը հանձնել է մաթեմատիկայի այն թեստը, որը սովորաբար տալիս են մաթեմատիկոս-ուսանողներին: Ինչպես հայտնել է The Japan Times հրատարակությունը, նա դարձել է ամենակրտսեր աշակերտը, որը կարողացել է կատարել բոլոր առաջադրանքները:

Նախորդ ռեկորդը պատկանում էր 13-ամյա մի դպրոցականի: Հիրոտո Տակահասին ապրում է Տոկիոյում եւ սովորում հինգերորդ դասարանում: Նա մաթեմատիկայով հետաքրքրվել է դեռ երեք տարեկանում, երբ հրապուրվել է 3D-փազլներով: Հինգ տարեկանում նա սկսել է պատրաստվել մաթեմատիկայի ազգային թեստերի բոլոր փուլերի հանձնմանը:

Յոթ տարեկանում Տակահասին հանձնել է երրորդ մակարդակի թեստը, որը նախատեսված է 11-րդ դասարանի աշակերտների համար, իսկ հաջորդ տարի՝ երկրորդ մակարդակի թեստը, որը տալիս են 12-րդ ավարտական դասարանի աշակերտներին: Երկու դեպքում էլ նա դարձել է թեստավորման ամենակրտսեր մասնակիցը, որը կարողացել է այն հաջողությամբ հանձնել: «Ես կցանկանայի դառնալ մաթեմատիկոս, առաջ քաշել նոր հիպոթեզներ եւ ապացուցել նոր թեորեմներ»,- լրագրողներին պատմել է տղան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել