Hyperloop համակարգը, որն արտադրվել է նույնանուն կազմակերպության կողմից, ԱՄԷ-ում է հայտնվելու 2020 թվականին։ Դեռևս 2012 թվականին նման նախագիծ էր առաջարկվել Իլոն Մասկի կողմից։ Այն գերարագ վակուումային գնացք է։

Այսպիսի տեսք ունի Աբու-Դաբիի համար նախագծված ճանապարհը։ Այս ճանապարհի վրա գնացքները կարող են զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։

Երկարությունը 10 կմ է։ Ճանապարհը գտնվում է երկու էմիրությունների միջև՝ օդանավակայանի հարևանությամբ։ Ապագայում նախատեսվում է այն անցկացնել ամբողջ սահմանով և միացնել Սաուդյան Արաբիայի հետ։

Ինչպիսի՞ տեսք պիտի ունենա համակարգը։ Այն ուղևորատար կապսուլա է, որը շարժվելու է այսպես կոչված «խողովակի» մեջ՝ վակուումի միջոցով։ Հենց սա էլ մեծ արագություն զարգացնելու հնարավորություն է տալիս։ Օրինակ՝ Դուբայից մինչև Աբու-Դաբի կարելի է հասնել 1,5 ժամում՝ զարգացնելով 140 կմ/ժ արագություն։ Նոր ճանապարհով այն հնարավոր կլինի անցնել 12 րոպեում։

Իսկ սա կապսուլայի նախատիպն է։ Շուտով սրանով են կատարվելու բոլոր ուղևորափոխադրումները։ Ժամանակակից դիզայն, հարմարավետ բազկաթոռներ և ներկառուցված էկրան․ ահա այն ամենը, ինչը սպասում է ուղևորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել