Շվեյցարիայի մասին լսելիս մենք միշտ պատկերացնում են գեղեցիկ լեռներ և դահուկավազքի արահետներ, ապահով և հսկա բանկեր և, իհարկե, շոկոլադ։ Բացի այս ամենից՝ երկրին բնորոշ են նաև մի շարք այլ հատկություններ, որոնք հավանաբար քչերը գիտեն։

Շվեցարիայում գոյություն ունի զենքը ազատորեն գնելու և կրելու մասին օրենք։ Մոտավոր հաշվարկներով՝ երկրի 8 միլիոն բնակչությունն ունի 4,5 միլիոն զենք։

Ամբողջ երկրով մեկ կառուցված են ապաստարաններ, որոնք հարձակման ժամանակ կարող են տեղավորել երկրի ողջ բնակչությանը։

Ճանապարհներն այնքան հարթ են, լայն ու որակով կառուցված, որ նրանց վրա հեշտությամբ կարող է ինքնաթիռ վայրէջք կատարել։

Երկրի վրա հարձակման դեպքում հնարավոր է լեռնացքները փակել թշնամու դեմ։

Չնայած պաշտպանության այսքան շատ միջոցառումներին և խաղաղասիրության քանակի նվազեցմանը՝ Շվեյցարիան համարվում է աշխարհի ամենալավ երկրներից մեկը։ Դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ բարձր կյանքի որակ, մարդկանց զբաղվածություն, բժշկական օգնություն և հանցագործության ցածր մակարդակ։

Բնակչության 20%-ն արտասահմանցիներ են։

Երկրում գոյություն ունի միանգամից 4 լեզու։ Ամենաշատը գերմանախոսներն են, այնուհետև՝ ֆրանսախոսները, երրորդն իտալախոսներն են և վերջապես՝ ումինախոսները։

Երկրում շատ են բարձր լեռները։ Այստեղ մինչև 3 հազար մետր բարձրության 208 և մինչև 4 հազար մետր բարձրության 24 լեռ կա։

Հետաքրքիր փաստ է արմավենիների առկայությունը։ Պարզվում է, որ հարավում՝ Լուգանո լճի ափին, կարելի է հանգստանալ արևադարձային բույսերի ստվերի տակ։

Ժողովրդավարությունը Շվեյցարիայի ևս մեկ առանձնահատկություններից է։ Ցանկացած քաղաքացի կարող է ընդդիմանալ ցանկացած ընդունվող օրենքի, ինչպես նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել