Սուրճը հրաշք ըմպելիք է։ Այն ոչ միայն առույգացնում է, այլ նաև օգտակար է օրգանիզմի համար։

Սուրճն ավելին է, քան սովորական ըմպելիքը։ Արթնանալուց անմիջապես հետո հաճելի է վայելել նոր պատրաստած էսպրեսսո, կապուչինո կամ լատե։

Սրա հետ մեկտեղ շատ քչերը գիտեն, որ սուրճը նաև օգտակար է մեր օրգանիզմի համար։ Սուրճի հատիկների մեջ կան վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ամրացնում են իմունիտետը և դրական են ազդում օրգանիզմի աշխատանքի վրա։

Պատմում ենք, թե ինչու է օգտակար օրը սկսել մեկ բաժակ թարմ սուրճով։

Ամրացնում է սիրտը և անոթները

Սուրճն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն անոթներին ճկունություն է հաղորդում և նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։ Արդյունքը զգալու համար հարկավոր է ամեն օր սուրճ օգտագործել, բայց քիչ քանակությամբ։

Նվազեցնում է շաքարախտի հավանականությունը

Զարմանալի է այն հանգամանքը, որ սուրճը կարգավորում է օրգանիզմում շաքարի քանակությունը և նվազեցնում է շաքարախտի հավանականությունը0։ Եթե ամեն օր սուրճ օգտագործեք, ապա հնարավոր է 7%-ով նվազեցնել այս հիվանդության հավանականությունը։ Սուրճը կօգնի ոչ միայն կանխարգելել այս հիվանդությունը, այլ նաև պահպանել արյան մեջ շաքարի մակարդակը։

Բարձրացնում է կենտրոնացվածությունը

Դասերի կամ աշխատանքի ժամանակ անընդհատ սուրճ խմելու կարիք է զգացվում։ Օրգանիզմին հնարավոր չէ խաբել, այն գիտի, որ կենտրոնացվածության բարձրացման համար սուրճ է հարկավոր։ Սուրճը բաձրացնում է աշխատունակությունը և կենտրոնացնում է ուշադրությունը, որի արդյունքում ավելի արագ են կատարվում աշխատանքը և դասերը։

Բարձրացնում է տրամադրությունը

Սուրճը նաև բարձրացնում է տրամադրությունը։ Մեկ բաժակ սուրճն ավելացնում է դոֆամինի քանակը, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը։ Հենց այս պատճառով է դոֆամինը հաճախ «երջանկության հորմոն» են անվանում։ Մի զարմացեք, եթե սուրճը ներքին հարմոնիայի և ուրախության զգացում է առաջացնում։

Իջեցնում է խոլեստերինի քանակը

Սուրճը նպաստում է խոլեստերինի կարգավորմանը և խոչընդոտում է անոթների պատերին ճարպագոյացությունների առաջացմանը։ Սրա համար բավական է օրական ընդամենը մեկ բաճակ սուրճ խմելը։ Սա կապված է այն բանի հետ, որ սուրճի մեջ առկա են օգտակար կալիում և հակաօքսիդանտներ։ Սուրճի մեջ առկա է նաև օրգանական կաֆեստոլ նյութը, որը նվազեցնում է արյան խոլեստերինի մակարդակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել