Մեկ բանանն իր մեջ 100 կկալ է պարունակում և այն օգտակար է սրտի համար։ Բանան ուտելուց հետո երկար ժամանակ սովի զգացում չես ունենում։ Այն կարգավորում է նաև աղիների աշխատանքը։

Սնունդ՝ մարզումներից առաջ և հետո

Սպորտով զբաղվողների համար կարևոր է պահպանել էներգետիկ բալանսը։ Մարզումների ժամանակ մեծ քանակությամբ էներգիա է ծախսվում, որը հարկավոր է վերականգնել։ Ուտելով բանան ֆիզիկական ակտիվությունից առաջ կամ հետո՝ այդ մասին այլևս մտածել պետք չէ։ Բացի այդ՝ այս քաղցր միրգը նորմայի մեջ կպահի ձեր արյան մեջ շաքարի քանակությունը, ինչպես նաև կնվազեցնի մկանային կծկումների հավանականությունները։

Վիտամինների աղբյուր

Բանանի մեջ օրգանիզմի համար մի շարք կարևոր նյութեր կան։ Այն մեր օրգանիզմը հագեցնում է C, E, PP վիտամիններով, ինչպես նաև կարոտինով, որը լավ է տեսողության համար։ Բայց ամենակարևորն այն է, որ բանանի մեջ առկա է В6 վիտամին, որն օգնում է մեր օրգանիզմին թարմ մնալ։

Օգտակար է մաշկի և ոսկրային համակարգի համար

Բանանի մեջ մեծ քանակությամբ կալցիում կա, որը նպաստում է ոսկորների ամրությանը։ Իսկ ահա պեկտինը մարմնից դուրս է հանում թունավոր նյութերը, որի շնորհիվ բարելավվում է մաշկի մակարդակը․ այն ստանում է ավելի առողջ տեսք և դառնում է ավելի հարթ։

Օգտակար է սրտի համար

Բացի կալցիումից՝ այս միրգը հարուստ է նաև կալիումով։ Վերջինս առողջ սրտի գրավականն է։ Կալիումը կարևոր դեր է խաղում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վերականգնման և կարգավորման գործում։ Հայտնի է, որ ամեն օր բանան ուտող մարդկանց մոտ ճնշումը միշտ կարգավորված է լինում, իսկ ինֆարկտի հավանականությունն էլ՝ շատ ցածր։ Բանանի մեջ նաև շատ երկաթ կա, որն անհրաժեշտ է արյան կարմիր մարմինների արտադրության համար։

Աշխատունակության բարձրացում

Եթե կոֆեինն առույգության աղբյուր է համարվում, ապա բանանը բարձրացնում է աշխատունակությունը։ Սուրճն ու բանանը միասին օգտագործելուց հետո թեորիապես դուք կվերածվեք արդյունավետ և բարձր աշխատունակություն ունեցող մարդու։

Գիտնականները բացահայտել են, որ բանանի մշտական օգտագործումն ավելացնում է մարդու ուշադրությունը։ Այն կարգավորում է ուղեղում արյան շրջանառությունը և բարձրացնում է նրա ակտիվությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել