Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը նշել է, որ իր առավոտյան սկսում է իր ընկերության տեխնիկայի վերաբերյալ արձագանքները կարդալով: Այդ մասին միլիարդատերը ասել է Axios-ին տված հարցազրույցում։

Քուկը նշել է, որ իր օրը սկսում է նամակներ կարդալով։ «Ես ցանկանում եմ կենտրոնանալ մարդկանց վրա, որոնք կարևոր են մեզ համար»,- ասել է Քուկը։ Այնուհետև միլիարդատերը գնում է մարզասրահ, որտեղ պարապում մեկ ժամ՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։

Որոշ տվյալներով՝ ամեն օր Քուկը փոստով ստանում է 700-800 նամակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել