Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը այսօր նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Mirror-ին հղում անելով՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ թագավորական զույգը համատեղ ապրում է 71 տարի։ Նրանք ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին:

Սպասվում է, որ այդ օրն ամուսինները կանցկացնեն միասին, տոնական շքեղ միջոցառումներ պլանավորված չեն: Անցյալ տարի Եղիսաբեթ 2-րդը և արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը: Այն ժամանակ ամուսնության 70-ամյակի կապակցությամբ Վինձորի դղյակում ոչ մեծ ընդունելություն էր կազմակերպվել 100 մարդու համար: Դրան հրավիրված են եղել միայն ամուսինների բարեկամներն ու ազգականները: 1997 թվականին ամուսիններն իրենց ոսկե հարսանիքը տոնել են Լոնդոնում Ուայթհոլի պալատին առընթեր Բանկետների սրահում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել