Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և հայտնի դերասանի փաստաբանների միջև շարունակվում են դատական քաշքշուկները։ Ջիգարխանյանն ինքը դատական նիստերին չի մասնակցում։ Նիստերն անցնում են փակ դռների ետեւում։ Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը, որ նախաձեռնել է դատական այս ողջ գործընթացը, ներկա չի գտնվել ոչ մի նիստի, չնայած շատ բան կախված է հենց նրա ցուցմունքից։ Հետաքննությունը համարում է, որ Վիտալինան Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, ինչից հետո տեսագրությունը փոխանցել է հայտնի թոք-շոուին։ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանները վստահ են, որ Վիտալինան փորձել է տիրանալ նրա փողերին և անշարժ գույքին։

Մինչ ընթանում է այս պրոցեսը, քրեական գործ է հարուցվել սկանդալային փաստաբան Էլինա Մազուրի դեմ։

Փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ, նա հեռուստաեթերի ժամանակ պատմել է Վիտալինայի մոր հիվանդության մասին։ Այն մասին, որ Լիդիա Ցիմբալյուկը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը տառապում է քաղցկեղով։ Էլինա Մազուրն այս մասին պատմել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի շրջանակներում անցած տարվա աշնանը։ Սակայն մեղադրանքներ առաջադրվել են միայն հիմա։

Էլինա Մազուրին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում, մինչ այդ նա ստորագրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը Մազուրին մեղադրել է, որ նա առանց թույլտվության հավաքել է փաստեր, որոնք ընտանեկան գաղտնիք են, իսկ հետո նա հրապարակել է դրանք հեռուստաեթերով։

Վիտալինայի խոսքով՝ Մազուրի հրապարակածները չեն համապատասխանում իրականությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել