Ինչո՞ւ են քանդվում ընտանիքները։ Չէ որ հարսանիքի պահին, խորանի առջև միշտ երկու սիրող մարդիկ են կանգնած, որոնք անկեղծորեն ցանկանում են երջանկացնել միմյանց։

1. Ուշադրության պակաս

Image result

Ուշադրությունը կնոջ համար օդ ու ջուր է։ Եթե նույնիսկ ծանր օր եք ունեցել, գրկեք ձեր կնոջն ու ասեք, թե որքան լավն է նա ու որքան շատ եք դուք նրան սիրում։ Հակառակ դեպքում նա կմտածի, որ ինքը ձեզ պետք չէ։

2. Գովեստի պակաս

Image result

Կանայք գովում են ամուսիններին, իմանալով, թե որքան կարևոր է դա նրանց համար։ Բայց նրանց նույնպես գովեստի խոսքեր են պետք։ Հաճախ ասեք նրան, թե որքան լավն է նա՝ տարբեր առիթներով։

3. Ռոմանտիկայի պակաս

Image result

Ռոմանտիկան կնոջը նոր լիցքեր է տալիս, լցնում է նրան էներգիայով և ստիպում է հավատա, որ հարաբերությունները դեռ կենդանի են։ Ռոմանտիկայից կանայք ծաղկում են։

4. Շատ քննադատություն

Image result

Քննադատությունը կառուցողական և ապակառուցողական է լինում։ Իսկ գիտեք թե ինչ է անում ձեր քննադատությունը։ Դրանք ոչնչացնում են ձեր կնոջ առողջ ինքնագնահատականը, իսկ ձեզ բռնակալի են վերածում։ Եվ դա արդեն իսկական հարված է մեջքից։

5. Համեմատություն

Image result

Ճիշտն ասեք, ձեզ դուր կգա՞, եթե ձեր կինը ձեզ սկսի համեմատել ուրիշ տղամարդկանց հետ։ Չեմ կարծում, որ դա ձեզ երջանկացնի։ Համեմատելով ձեր կնոջն ուրիշ կանանց հետ, դուք ակնհայտորեն ասում եք. «Դու նրանց ֆոնին զիջում ես։ Նրանք ինձ ավելի են դուր գալիս»։ Չէ որ դա իսկական հարված է ձեր սիրո, ընտանիքի և հարաբերությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել