Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ հաստատվել է ձայնագրության իսկությունը, որում Միխեիլ Սահակաշվիլին իր քեռու` Թեմուր Ալասանիայի հետ քննարկել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին սպանելու հարցը. հայտնում է РИА Новости-ն: Վրաստանի ՆԳՆ-ի համաձայն` ձայնագրությունում Սահակաշվիլիի ու նրա ազգականի ձայներն են:

Նշենք, որ հոկտեմբերին ուկրաինական կայքերից մեկում տեղադրվել է ձայնագրություն, որում Սահակաշվիլին ու Ալասանիան քննարկում են Վրաստանի իրավիճակը ընտրություներից առաջ: Ալասանիան ասում է, որ պատրաստ է մեկ միլիոն վճարել այն անձին, ով կսպանի Իվանիշվիլիին:

Ավելի ուշ Վրաստանի դատախազությունը հայտարարեց, որ կուսումնասիրի ձայնագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել