Տրանսգենդեր կինը, որը ցմահ կալանավորված է մարդասպանության համար և Շոտլանդիայի բանտում է գտնվում, պետության հաշվին սեռափոխության թանկարժեք վիրահատություն կանցկացնի: Այս մասին գրում է The Times-ը:

27-ամյա Փիթեր Լեինգը 2011-ից իրեն կին է համարում և պաշտոնապես փոխել է անունը՝ Փերիս Գրին: Օրենքով նա կին է համարվում՝ չնայած սեռափոխության վիրահատություն չի տարել: Այժմ Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությունը նրա համար առնվազն 20 հազար ֆունտ (25.7 հազար դոլար) կծախսի: Ընդհանուր վիրահատության արժեքը կարող է մինչև 100 ֆունտի հասնել: Սա առաջին դեպքն է, երբ կալանավորն այդպիսի վիրահատություն է անցնում:

Երկու տարի վերականգնողական շրջանը նա կանցկացնի Բրայթոնի կլինիկայում, վերահսկողության ներքո գտնվող հիվանդասենյակում:

Իրավիճակը բանտի անձնակազմի վրդովմունքի պատճառ է դարձել: Նրանցից մեկի կարծիքով՝ մարդու իրավունքների խախտում է, երբ, բանտում գտնվելով, մարդասպանը ստանում է այն, ինչ ցանկանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել