Ճապոնիայում 11-ամյա դպրոցականը մաթեմատիկայի թեսթ է հանձնել, որը սովորաբար տալիս են ուսանողներին: Նա դարձել է ամենաերիտասարդ աշակերտը, որը կարողացել է լուծել բոլոր առաջադրանքները, հաղորդում է The Japan Times պարբերականը:

Անցած ռեկորդը պատկանում է 13-ամյա դպրացականի:

Հիրոտո  Թաքահաշին ապրում է Տոկիոյում և սովորում է հինգերորդ դասարանում: Նա մաթեմատիկայով սկսել է հետաքրքրվել դեռ 3 տարեկանից, երբ հրապուրվել է 3D-փազլներով:

Հինգ տարեկանում նա սկսել է պատրաստվել մաթեմատիկայի ազգային թեսթը հանձնելուն: Յոթ տարեկանում Թաքահաշին հանձնել է 11-րդ դասարանցիների համար նախատեսված 3-րդ մակարդակի թեսթ, իսկ հաջորդ տարի՝ 2-րդ աստիճանի թեսթ՝ նախատեսված 12-րդ դասարանցիների համար: Երկու դեպքում էլ նա թեսթը հաղթահարող մասնակիցներից ամենաերիտասարդն էր:

«Ես կցանկանայի մաթեմատիկոս դառնալ, առաջ քաշել նոր հիպոթեզներ և ապացուցել նոր թեորեմներ», ասել է տղան լրագրողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել