Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե, բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չեն զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չեն վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով, այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները... Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն «թռիչքաձեւ զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունն անցած 7 ամիսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել