Ոտս Հայաստանից կտրեցի, ու էլի ինչ-որ անկապ իրավիճակ ստեղծվեց:

Խոսքս, իհարկե, հարկային նոր «սյուրպրիզների» մասին է։

Ուրեմն՝ սենց... Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հնարավոր է «խոպանչիներին» հարկել, ապա այդ «ումնիկը» կա՛մ կատարյալ «ֆանտազյոռա», կա՛մ միտումնավոր դիվերսանտ։

Բայց դա չէ կարևորը, այլ այն, ինչ կատարվեց հետո։ Իրարամերժ հայտարարություններ, երդումներ, թե տենց բան չկա, և վերջում մի աբսուրդ արտահայտություն, թե բա՝ «դա կլինի միայն, եթե լինեն լայն քննարկումներ, և ժողովուրդը համաձայնվի»:

Ուրեմն՝ սենց․ յուրաքանչյուր մարդ միշտ ԴԵՄ Է լինելու իր գրպանից ավելորդ հարկ մուծելուն, և դա չհասկանալը նվազագույնը ռոմանտիզմով տառապել է։ Գլուխ մի ցավացրեք, այ ձեր ցավը տանեմ...

Մեկ էլ մի բան. եթե հանկարծ երբևէ մեկը փորձի այդ ծրագիրն իրականացնել, ապա խոպանից եկած գումարները պարզապես կգնան բանկերի ստվեր։

ՀԳ․ Բայց էս ինչ «պադստավկա էր» ՔՊ-ին ընտրություններից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել