Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, երկար ժամանակ անձնական Էլեկտրոնային փոստն օգտագործել Է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին գրել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ 2017 թվականի մեծ մասի ընթացքում Իվանկան փոստի օգնությամբ, որը գրանցված Է իր ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ ընդհանուր դոմենում, քննարկել Է Սպիտակ տանն իր աշխատանքի հետ կապված հարցեր: Թերթը, հղում անելով իրադրությանը ծանոթ անձանց, նշում Է, որ Իվանկայի օգնականները ցնցված Էին՝ իմանալով, թե պետության ղեկավարի դուստրն ինչ չափերով Է անձնական փոստից օգտվել աշխատանքային համատեքստում:

Իվանկայի իրավախորհրդատու Փիթեր Միրիջանյանը հայտարարել Է, որ նա, իրոք, անձնական փոստն օգտագործել Է ծառայողական նամակների փոխանակման համար, սակայն դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի Է ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծանուցվել գործող կանոնակարգի մասին, նշում Է The Washington Post-ը: Այս հարցն առանձնակի ուշադրություն Է գրավում, քանի որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի օգտագործման հետ կապված սկանդալն Էր Թրամփի գլխավոր «հաղթաթղթերից» մեկը 2016 թվականի նախընտրական արշավում, որը, դիտորդների կարծիքով, թույլ տվեց նրան ի վերջո Քլինթոնից առաջ անցնել նախագահական աթոռի համար մրցավազքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել