Աժդահակը հայկական առասպելության մեջ մարդավիշապ էր։ Պարսկերենից թարգմանաբար՝ Աժդահակ նշանակում է հսկա, ամենակարող, խոշոր։

Համաձայն Հայաստանում առասպելաբանական պատկերացումների՝ վիշապները ապրում են երկնքում, մեծ լճերում, կամ լեռների գագաթներին, ի դեպ, ամպրոպների ժամանակ վիշապները երկնքից իջնում են, իսկ լճեում ապրող վիշապները՝ բարձրանում երկինք։ Մեծ վիշապը կարող է կուլ տալ արևը, որի արդյունքում էլ արևի խավարում է տեղի ունենում։

Էպոսում վիշապները տիրում են ջրի աղբյուրներին և պահանջում են իրենց համար աղջիկներ զոհաբերել. նրանց դեմ պայքարում են և նրանց հաղթում են հերոսները։ Վիշապ է եղել նաև Աժդահակը։ Նա հին «ամպրոպի» առասպելի հերոսն էր, որում ամպրոպի վիշապը առևանգում է աստծու քրոջը կամ կնոջը։

Մովսես Խորենացին ևս խոսել է Աժդահակի մասին՝ Միդիայի արքայի, հայ արքա Տիգրան I-ի և նրա քրոջ՝ Տիգրանուհու մասին։ Աժդահակի կնոջ և «վիշապների մոր» անունը Հայնուշ էր։ Տիգրանը հաղթել և սպանել է Աժդահակին, իսկ վիշապներին՝ Հայնուշի հետ միասին, գերի է վերցրել։ 

«Հայ արքան հավաքում է կապադովկիացիներին և Իբերիայի ու Ալբանիայի հատուկ մարտիկներին, Մեծ և Փոքր Հայքերի ընտիր ջոկատներին և շարժվում է դեպի Միդիա։ Վտանգը Աժդահակին ստիպում է հային ընդառաջ գնալ մեծ զորքով։

Սակայն ճակատամարտը հետաձգվեց գրեթե 5 ամիս, քանի որ մարտի ընթացքում Տիգրանը հիշեց իր սիրելի քրոջ մասին։ Նա փորձում էր իրադարձությունների լուծումն այնպես տալ, որպեսզի միջոց գտնվի՝ Տիգրանուհուն փրկելու։ Երբ հասնում է սպասված մարտի ժամը Տիգրանն իր նետով խոցում է Աժդահակի երկաթե վահանը, ինչպես ջուրը, նստեցնում է վիշապին իր սուր նետի վրա և կիսում երկու մասի։

Ճակատամարտը երկար տևեց, քանի որ երկու կողմի քաջերը չէին դադարում սպանել միմյանց։ Այն վերջացավ միայն Աժդահակի մահով։ Այս իրադարձությունը, որը Տիգրանը հաջողությամբ պսակեց, մի քանի անգամ ավելացրեց նրա հարգանքը հասարակության շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել