«Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի: Սկզբում կհրատարակվի Մոսկվայում՝ ռուսերեն, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգ­մանվի հայերեն, արդեն թարգմանիչներն աշխատում են: Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատու­թյուն»: 

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ գր­քում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավակա­նին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապ­ված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ: Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը: 

«Մանրամաս­ներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝  հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին: Առհա­սարակ, գրքում արծարծված են նորա­նկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»: 

Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտու­թյուններ, որոնք շատերին դուր չեն գա: Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին: Բանտում գտնվելու օրե­րին գիրքը համարյա պատրաստ է եղել: Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը:

Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել