Tert.am-ը գրում է
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ շուտով» որոշում կկայացնի, թե պետք է արդյոք սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Լը Դրիանը նշել է, որ ֆրանսիական իշխանություններն աշխատում են այս որոշման վրա Գերմանիայի հետ համատեղ: Նա նաև հաղորդել է, որ Փարիզն այս պահի դրությամբ ուսումնասիրում է լրագրողի սպանության հետաքննության արդյունքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել