Երջանիկ զույգերը գիրանալու հակում ունեն։ Թեև այս փաստը մտացածին է երևում, բայց ամեն դեպքում այն ապացույցներ ունի։ Ավելորդ քաշից ավելի հաճախ տառապում են այն մարդիկ, ովքեր խոստովանել են, որ բավարարված են զգում իրենց հարաբերություններից։ Այս փաստը հաստատում են մի քանի գիտական հետազոտություններ։

Ահա դրանցից մի քանիսը.

Ամուսնական զույգեր

Հարավային Կառոլինայի համալսարանում իրականացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 8 հազար մարդ։ Պարզվել է, որ ամուսնացած կանայք իրենց ամուսնության առաջին 5-6 տարվա ընթացքում միջինը 10.8 կգ քաշ են ձեռք բերում։ Համեմատության համար պետք է նշել, որ այն կանայք, ովքեր ամուսնացած չեն, բայց ապրում են իրենց զուգընկերոջ հետ, 9.9 կգ քաշ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր հարաբերությունների մեջ են և միասին չեն ապրում, 5.8 կգ քաշ։

Հարաբերություններ սկսելուն պես տղամարդիկ նույնպես քաշային փոփոխություն են ունենում։ Այն տղամարդիկ, ովքեր ավելի քան 2 տարի հարաբերություների մեջ են, 10 կգ-ով ավելի քաշ են ձեռք բերում, քան միայնակ տղամարդիկ։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ սիրային հարաբերությունների և ավելորդ քաշի մեջ գոյություն ունի ուղիղ կապ։ Միաժամանակ պարզվել է նաև, որ երկար հարաբերությունների մեջ գտնվող զույգերի մոտ ավելի քիչ է լինում ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը։ Սա ցույց է տալիս, որ նրանք, ի տարբերություն միայնակ մարդկանց, ավելի առողջ կյանք են վարում։

Նորապսակներ

Ավելի շատ տվյալներ է կարողացել հավաքել ԱՄՆ-ի ազգային ինստիտուտը։ Նրանք ցանկանում էին պարզել՝ արդյոք ավելորդ քաշը կապած է երջանկության հետ, թե ոչ։ Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 4 տարի ամուսնացած զույգերը։ Նրանց էմոցիոնալ կարգավիճակը համեմատել են սթրեսի հետ։ Պարզվել է, որ երջանիկ զույգերն ավելորդ քաշի հանդեպ ավելի մեծ հակում ունեն, քան մնացած զույգերը։

Հետազոտողները ենթադրում են, որ հարաբերություններում երջանիկ մարդիկ ուրիշի ուշադրությունը գրավելու կարիք այլևս չունեն, այդ իսկ պատճառով էլ ավելորդ քաշ են ձեռք բերում։ Նրանք գոհ են իրենցից։ Նրանք, ովքեր երջանիկ չեն իրենց հարաբերություններից, ավելորդ քաշի խնդիր չեն ունենում։

Ավելորդ քաշը վարակիչ է

«Նոր Անգլիայի բժշկական ամսագրի» կողմից իրականացված հետազոտությունը նույնպես վկայում է այն մասին, որ զույգերը համատեղ են քաշ ձեռք բերում։ Եթե զույգից մեկը գիրանում է, ապա 37% հավանականությամբ մյուսն էլ է գիրանում։

Սրա պատճառն այն է, որ զույգերը հարմարվում են միմյանց, քանի որ երկար ժամանակ ապրում են միմյանց հետ։ Հարաբերությունների մեջ դժբախտ զույգերը խուսափում են միմյանց հետ շփվելուց, այդ իսկ պատճառով էլ ավելի քիչ են կրկնօրինակում իրենց վնասակար սննդային սովորությունները։

Գիտնականներն ուսումնասիրել են զույգերի սոցիալական միջավայրը, սովորությունները և համատեղ գործունեությունը։ Այս ամենից հետո նրանք եկել են եզրակացության, որ քաշի ավելացումը կապված է այն բանի հետ, որ մոտ մարդիկ հոգեբանական ազդեցություն են ունենում միմյանց վրա, և այն ազդում է նաև սննդային սովորույթների վրա։

Կարևոր է հաշվի առնել, որ ստացված տվյալները չեն արտացոլում բոլոր զույգերի միջև առկա հարաբերությունները։ Բացառություններ միշտ էլ լինում են, և եթե դուք միասին ապրում եք երկար տարիներ և ավելորդ քաշ չեք հավաքում, դա չի նշանակում, որ դուք երջանիկ չեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել