Armenpress.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ  հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ ունեն ամուր առևտրատնտեսական կապեր:

Ամր Նասսարը նշել է, որ եգիպտական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ հետ բանակցություններին:

Կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2019-ի հունվարի երկրորդ կեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել