Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվելու են«Արմենպրես»-ի հաղորդմամբկառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված չարաշահումներինՍանասարյանն նշեցոր գործով քննությունը շարունակվում է«Արտաշատի ՋՕԸ-ում չարաշահումների մասին, հավանաբար, հինգշաբթի օրը կասեմՔննությունը շարունակվում էայդ մասին իրավապահները կտեղեկացնեն»,-ասաց նա:

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում Արտաշատի ՋՕԸ սպասարկման տարածքում. Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Ըստ ծառայության՝ հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել Արտաշատի ՋՕ ընկերությանը: Ծառայությունը նշել է, որ հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել