Սիեթլի ալերգոլոգիայի, իմունոլոգիայի, ասթմայի ամերիկյան քոլեջի և Հենրի Ֆորդի առողջապահական համակարգի փորձագետները անսպասելի եզրահանգում են արել. երեխայի ծծակը գետնին ընկնելուց հետո բերանով մաքրելը կարող է երեխայի առողջությանը օգտակար լինել: Արդյունքում երեխայի մոտ ալերգիա և ասթմա առաջացնող հակամարմինների ցածր ցուցանիշ է գրանցվում:

Որոշ ծնողների երեխայի ծծակը գետնին ընկնելուց հետո բերանով մաքրելը օգնում է բերանի խոռոչի առողջ մանրէների փոխանցմանը երեխային, որը նպաստում է երեխայի իմունային համակարգի ավելի վաղ ձևավորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել