Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը:

Աշխատանքային ժամերին պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:

Սա բացարձակ անթույլատրելի է: Կա՛մ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվեն: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:

Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին՝ մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ վկայում են այն մասին, որ իշխանությունը չի խորշում ո՛չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք՝ Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել