Panorama.am-ը գրում է.

«Այս պահի դրությամբ արդեն իսկ որոշակի տեղեկատվություն ունեմ մյուս քաղաքական ուժերից՝ ովքեր են առաջադրված չորրորդ ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված ռեյտինգային ընտակարգով։ Գիտեմ, որ մրցակից են այնտեղ հիմնականում ՀՀԿ-ից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին՝ թե գիտի արդյո՞ք իր մրցակիցներին։

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներգրավվածություն ունենալ խորհրդարանում և իրենց քաղաքական ծրագրերն ու լավ կադրերը կարող են նպաստը բերել երկրին:

Լրագրողների դիտարկմանը, թե արդեն իսկ պարզ է, որ մեծամասնությունը ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքին, Էնֆիաջյանն ասաց. «Այդ «պարզ են» մենք կիմանանք ամսի 10-ին ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո»:

Լրագրողի հարցին, թե չեն վախենու՞մ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելուց,  նա պատասխանեց. «Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել