Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Մայք Սարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:

Բակո Սահակյանը նույ օրը հանդիպում է ունեցել նաև բարերար Վահե Կարապետյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Վահե Կարապետյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել