Լուկաշենկոն ամեն գնով փորձում է հավասարվել Պուտինին ու մենք ինչքան էլ փորձենք ներկայանցել, թե ՀԱՊԿ-ում որոշումները ընդհանուր են կայացվում , հաստատ մենք մեզ կխափենք, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ վերջին խոսքը Ռուսաստանի ներկայացուցչինն է լինելու։

Լուկաշենկոն ամեն գնով փորձում է իրեն մնացածից մի փոքր վեր դասել ու հավասարվել Պուտինին, նույնիսկ Ադրբեջանին զենք վաճառելու քայլին գնաց։ Հիմա էլ ՀԱՊԿ-ում փորձում է հայտարարություններ և դիրքերի փոփոխություն կատարելով ցույց տալ, թե ինքը կազմակերպության մեջ գլխավոր դերակատարներից մեկն է։

Սակայն այդ թեմայով դեռ հայտարարությամբ հանդես չի եկել ու իմ կարծիքով չի էլ գա Վլադիմիր Պուտինը։ Սակայն մեկ կարևոր պահ կա, որ Բելառուսիա-Հայաստան ուղիղ բախման օրը առավոտյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ-ն՝ ռուսական պարբերականին տված հարցազրույցով, ժամեր անց Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ իսկ արդեն մեկ օր անց Բելառուսիան պատասխանեց Փաշինյանին։

Իսկ Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չի տալիս Բելառուսի այսպիսի պահվածքը ու կարծում եմ դեկտեմբերի 6-ին Լուկաշենկոն դասեր կքաղի, որ պետք չի սեփական գլխից բարձր թռնել։

Խնդրի լուծման այլ տարբերակում դա հսկայական մեծ դաս կլինի մեզ համար ու կփաստենք, որ ՀԱՊԿ-ում մենք ամենավերջին երկիրն ենք, որից կարող են խլել օրենքով իրեն հասնող պաշտոնը, հետագայում խոսքը, որոշումները և կշիռը։ Ու երևի կմտածենք՝ արդյո՞ք մեզ պետք նման կառույցի մաս կազմելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել