Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը՝ Փեշմերգան, հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:
«Թուրքիան շարունակում է անօրինական կերպով հատել սահմանը, թիրախավորել խաղաղ բնակչությունը և PKK-ի թիրախներին հարվածներ հասցնելու պատրվարկով, օդային հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: 2018թ. հունվարի մեկից մինչև 2018թ.-ի նոյեմբերի 17-ը թուրքական ռազմական ուժերը բազմաթիվ անգամ խախտել են սահմանը, օդային հարվածներ հասցրել խաղաղ բնակչությանը լեռներում և անտառներում, որի հետևանքով զոհվել է 47 մարդ, որից 5-ը անչափահաս, 11-ը կին: Վերջին ռմբակոծության հետևանքով զոհվել են երեք խաղաղ բնակիչ ովքեր իրենց ֆերմայում զբաղվելիս են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Մենք կոչ ենք անում Թուրքիայի դադարենել ինչպես սահմանի անօրինական հատումը, այնպես էլ խաղաղ բնակչությանը թիրախավորելը: Կոչ ենք անում նաև Իրաքի կառավարությանը քայլեր ձեռնարկելու Թուրքիային արգելելու համար Հյուսիսային Իրաքում ռազմական ինքնաթիռների թռիչքը»,- ասված է հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել