Օպտիմիզացման աշխատանքները պետական միջոցների կառավարման և բաշխման ոլորտում անհրաժեշտ պայման են, որ մենք չփոշիացնենք առանց այդ էլ սակավ պետբյուջեի միջոցները։
Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք պետք է դա անենք գիտության ոլորտի հաշվին կամ զանգվածային պետական աշխատողների կրճատմամբ։ Դա աբսուրդ է։ Ուզում եք ծախսերը կրճատել, ապա սկսեք ձեր օգնականների, տեղակալների, ռեֆերետների, "պադավատների" հսկա բանակից, այլ ոչ թե գիտության ոլորտի ոչնչացումից։ Օրինակ վերցրեք ձեր կողմից սիրված "եվրոպա-ամերիկաներից", այդ երկրներում գիտության ոլորտին հատկացվող ՊԵՏԱԿԱՆ միջոցների ծավալը ամենամեծն է պետական ծախսերի սանդղակի մեջ։ Կրճատելու տեղը պետք է կտրուկ ավելացնել գիտության և կրթության ֆինանսավորումը, պարզապես մի պայմանով...գիտության ոլորտում բոլոր հետազոտությունները պետք է լինեն շատ լուրջ հիմնավորված, իսկ կրթության մեջ պետք է իսպառ վերացնել զանազան կասկածելի կազմակերպությունների (աղանդավորների, սորոսականների, այլասերվածների) միջամտումը ։
Այլապես պարզապես տրաքելու ենք որպես ազգ և պետություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել