Լուսանկարիչ Բրայան Դոուլինգը աշխատում է «Readhead Beauty» կոչվող գրքի վրա, որում պատկերված են կարմրահեր կանայք աշխարհի տարբեր երկրներից: Նա 20 տարբեր երկրներում լուսանկարել է 130 կանանց: Աշխարհի բնակչության ընդամենը 2 տոկոսն ունի բնական կարմիր վարսեր: INSIDER-ը գրում է, որ կարմիր վարսեր, պեպեններ ունեցող կանայք բացասական կարծրատիպերի միջոցով են ընկալվում, նրանք հաճախ ծաղրի են ենթարկվում, ինչն էլ ցանկանում է իր ֆոտո-նախագծով կոտրել լուսանկարիչը՝ ցուցադրելով կրակոտ վարսերի գեղեցկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել