Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի նախատեսում թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի վտարումը երկրից՝ գրում է Bloomberg-ը։

Հինգշաբթի օրը NBC հեռուստաընկերությունը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Ֆեթհուլահ Գյուլենին վտարելու տարբերակները։ Հեռուստաընկերության տվյալներով՝ այդ քայլը արվելու է, որպեսզի մեղմացվի սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջը։ Մասնավորապես՝ ՀԴԲ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը իբր հրահանգ են ստացել վերաբացելու Գյուլենի արտահանձման վերաբերյալ գործը։

Անկարան 83 երկրներից պահանջում է արտահանձնել 452 անձանց, որոնք առնչություն ունեն Գյուլենի ղեկավարած կազմակերպության գործունեության հետ։ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են FETO-ին 2016թ․ հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել