Նիկոլ, քեզ խելոքների բանկ չի պետք, այլ ինքդ քեզ ու մեզ հիմարի տեղ դնելուն է պետք վերջ տալ։ 
Ես մի ժամանակ մտածում էի, թե գոնե Քեյնսի սխեմաներով փորձես երկիրն աշխատեցնել-մի քանի հոդված գրեցի- զերո ուշադրություն։ 
Էն օրը մի ՖԲ ընկերոջ մոտ նկատեցի ավելի լավ առաջարկ՝ ասում էր եթե մարդը հաշմանդամ չէ, ապա նպաստի փողն աշխատանքի դիմաց տուր, ու նույնիսկ ավելի շատ կարող ես տալ, որովհետև գործ է արվում։
Բա 800 հազար իբր անպիտան են 350 հազարի աշխատողի վզին նստած /իհարկե քո պադատավարանոցը չհաշված/ , բա գոնե էդ 800 հազարի կեսին գործի դիր, ասֆալտ անելուց, ամենամանր հանրային գործերից սկսած մինչև ժամանակակից արտադրություններ հիմնելը։ 
Ինքդ առաջարկիր անելիքը, կամ առաջարկողներին լսիր, եթե ունակ չես մտքեր գեներացնելու։ Բայց իմացիր, որ գործ անելը, երկիր շենացնելը ուղեղով է, այլ ոչ մուննաթով ու մուղամներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել