Tert.am-ը գրում է
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթանալու են ակտիվ, ծանր, բայց իրականում հետաքրքիր: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ առաջին անգամ է, որ խորհրդարանական ընտրությունները «իմաստ ունեն»:
«Եթե մեզ մոտ ստացվի իրար հարգելով անցկացնել ընտրությունները, մենք կարող ենք ունենալ փայլուն ընտրություններ, բայց ընտրված մարմինները կարող են ոչ արդյունավետ լինել»,- ասաց նա:
Սոցիոլոգի կանխատեսմամբ՝ «Իմ քայլը» դաշինքին ձայն կտա ընտրողների 50-60 տոկոսը, եթե ոչինչ տեղի չունենա: «Բոլորս հասկանում ենք, որ սա Հայաստանն է, և տարբեր զարգացումների արդյունքում փոփոխություններ կարող են լինեն»,- ասաց նա:
Կարեն Սարգսյանի պատկերացմամբ՝ խորհրդարան, որպես ընդդիմություն, մեծ ջանքերի գնով կանցնեն Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև՝ «Մենք» դաշինքը:
Անդրադառնալով հատկապես վերջինիս՝ սոցիոլոգը նշեց, որ կհաղթահարի 7 տոկոսը, քանի որ մնացած ուժերը քաղաքակրթական այլընտրանք չեն, ընտրություններին մասնակցող բոլոր մնացած ուժերը շարունակում են Հայաստանն ամբողջությամբ թողնել ռուսաստանյան բոլշևիկյան քաղաքակրթության ազդեցության տակ:
Հասարակության մեծ մասը հիմա, ըստ նրա, չունի վերլուծելու հմտություն: Նրա դիտարկմամբ՝ միայն Երևանում է, որ կա մի զանգված, որ ներգրավված է նախընտրական աշխատանքներում և պատկերացնում են իրավիճակը:
Քարոզարշավին հեղափոխությունը որպես հաղթաթուղթ ներկայացնող ուժերը, ըստ Կարեն Սարգսյանի, չպետք է վստահ լինեն, որ լիարժեք աջակցություն կստանան հասարակության կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել