Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: 
Նա մանրամասնել է, որ Բաքվի քայլը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցով:
«Մենք գտնում ենք, որ Ֆրանսիայի տվյալ քայլը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկանխակալությունը: Այս առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլաևան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել