Yerkir.am-ը գրում է

Մոսկվան պատարստ կլինի կառուցողական դիրքերից  դիտարկել Բելգրադի համար Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ընդունելի որոշումը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովն ասել է Сербский телеграф –ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` ՌԴ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում հայտնի է, այն հիմնվում է միջազգային իրավունքի վրա, առաջին հերթին` ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևի:

Լավրովը նշել է, որ Մոսկվան անփոփոխ կերպով աջակցում է Սերբիային նրա օրինական շահերը պաշտպանելու հարցում նաև միջազգային կազմակերպություններում:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանացիները Պրիշտինաում 2008-ի փետրվարին միակողմանի  անկախացել են Սերբիայից: Սերբիան 2011-ից  բանակցում է  Կոսովոյի հետ` ԵՄ-ի միջնորդությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել