168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ Հռիփսիմե Մաթևոսյանն ընդգրկվել է «Forbes 30- under-30» ցանկում, որը նվիրված է աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդ գործարարներին։

27-ամյա Մաթևոսյանն ապրում է Նյու Յորքում, ավարտել է ԵՊՀ-ն և ՄՖՏԻ-ն բակալավրի աստիճանով։

Հռիփսիմե Մաթևոսյանը հանդիսանում է Swiftera ընկերության համահիմնադիրն ու կառավարիչը։

Ընկերությունը զբաղվում է աէրոֆոտո և տեսանկարահանումների լուծումներով և ծառայություններ է մատուցում դիզայներներին, շինարարներին, ճարտարապետներին ու քաղաքների քաղաքապետարաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել